Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ստեփան Հովակիմյանը պատրաստվում է ներողություն խնդրել

Օգոստոս 13,2012 11:48

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ օգոստոսի 14-ին նշանակվել էր «Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով կալանավորված Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Այսօր Ստեփան Հովակիմյանի հայրը՝ Բենիամին Հովակիմյանը Aravot.am-ին հայտնեց, թե դատարանից իրեն փոխանցել են, որ դատական հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 17-ին:

Բենիամին Հովակիմյանը նաեւ տեղեկացրեց, որ հեռախոսով 2 օր առաջ զրուցել է որդու՝ Ստեփանի հետ: Նա ասել է, որ պատրաստ է ներողություն խնդրել դատարանից, դատախազ Սամվել Հարությունյանից, պաշտպանից՝ Տիգրան Սաֆարյանից, «որն ամբողջովին արյունոտվել էր»,  եւ հասարակությունից՝ դատական նիստերի դահլիճում ինքնավնասումից հետո իրեն չտիրապետելու համար:

Ստեփան Հովակիմյանը նաեւ հայտնել է, որ հանկարծակի է եկել նոր վկայի հայտնվելուց, քանի որ 2,5 տարվա դատաքննությունից հետո ինքը սպասում էր դատախազի ճառին: «Նա որեւէ մեկին խփելու ցանկություն չի ունեցել, անակնկալ էր, որ խփել է դատախազին», -ասում է ՌԴ-ից մի քանի օր առաջ վերադարձած Բենիամին Հովակիմյանը:

Ստեփանի եղբայրը նախորդ ուրբաթ տեսակցել է նրա հետ: Ստեփանի թեւին առկա է եղել 8-9 կտրվածք, ըստ եղբոր՝ Ստեփանը ընկճված ու տխուր էր:

Կար չի եղել: Չի ասել, թե դատարանում ինչով է ինքնավնասել իրեն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031