Տավուշի մարզի լրատվական tesankyun.am կայքը հարցում է տեղադրել՝ «ցանկանո՞ւմ եք, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան»: Առայժմ հարցմանը մասնակցել է 84 հոգի, որից 53-ը (63 տոկոս) կողմ է արտահայտվել Վանոյի Հայաստան վերադարձին, 31-ը` դեմ:
Տողերիս հեղինակը 1999թ. սեպտեմբերին հարցազրույց է վարել Վանո Սիրադեղյանի հետ, նրան հարցրել, թե ինչպե՞ս են լինելու իր գործերը: Վանոն իր ոճով պատասխան տվեց.
-Իմ գործերը լավ են լինելու, դուք ձեր մասին մտածեք:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ