Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հատկապես վերջին շրջանում սկսել է ակտիվություն ցուցաբերել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ պարբերաբար թողնելով գրառումներ, որոնք իհարկե աչքաթող չեն անում ֆեյսբուքյան օգտատերերն ու մեկնաբանում են դրանք: Սակայն փոխոստիկանապետը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Նավակ Ճոճողի (Վիլեն Գաբրիելյան) մեկնաբանությանն անդրադարձել է, գրելով. «Ժողովուրդ, հենց իմ ստատուսում գրառում եմ կատարում, սուր ճոճողներն ու նավակ ճոճողները շատանում են: Ես իմ սրերը, նավակները, մյուս միջոցները արխիվ եմ ուղարկել, դուք իմ դեմ նավակ, ԲՏՌ-ներ, սուր եք ճոճում: Լավ չի, լավ չի…»: Նավակ Ճոճողն էլ գրառումն անպատասխան չի թողել. «Պարո՛ն Փոխոստիկանապետ, շնորհակալ եմ, որ նվաստիս գրառմանը ուշադրություն եք դարձրել: Մի՛ նեղսրտեք, որ հենց Դուք գրառում եք կատարում, մարդիկ արձագանքում են, սոցիալական ցանցը հենց դրա համար է, դուք հո լավ գիտեք դա, թե չէ ինչ իմաստ ուներ գրանցվել Facebookում… Տենց լավ չի, մեկ հիասթափվում եք, մեկ նեղսրտում եք…»:
«Հայություն, մեկ ա արդեն «բողոքողի» անուն ունեմ, մի հատ էլ բողոքեմ», – գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Աբգարյանն ու անդրադարձլ ֆեյսբուքում տարածված օդնոկլասնիկյան «ծիծաղելի» նկարներին. «Ի՞նչ հաճույք եք ստանում մարդկանց ծաղրելուց: Էլ անտիկլասսնիկ, էլ անտի քյարթ, տո էլ անտի ֆլան-ֆստան… նայում եմ սովորական մարդիկ են, մեկի նասկին չի բռնում շալվարի հետ, մեկը տապչկա ա հագել ջինսի հետ… է լավ ա արել, էդ ունի, էդ ա հագել, ի՞նչ եք խեղճ մարդկանց ծաղրելով ինքնահաստատվում…. ախր մի նենցներն էլ ծաղրեն, մտնում ես ծաղրողների էջ, դրանից ավելի ծաղրական նկարներ կան, կամ էլ ֆեյկ են: Բավականա, ամոթա…. »:
Իզաբելլա Աբգարյանն էլ մտահոգվել է ֆեյսբուքյան խմբերի ճակատագրով, գրելով. «Facebook-ում խմբեր բացողները ինչո՞ւ հետագայում չեն հետևում իրենց խմբերի ճակատագրին՝ դարձնելով աղբարկղ: Այսօրվա դրությամբ ես երկու խումբ եմ բացել՝ Մայրենի լեզվի դասեր և L՛ Armenie aujourd h՛ui, երկուսում էլ թեմային չվերաբերող որևէ նյութ չեք գտնի: Ի դեպ, շատ շնորհակալ եմ «Մայրենիի» խմբի մյուս ադմիններին՝ ուշադիր հետևելու համար»:
Ու ինչպես միշտ նորից անդրադարձ ֆեյսբուքյան Like-երին (առանց դրա շաբաթը շաբաթ չի 🙂 ) Այս անգամ էլ թեմային անդրադարձել է Զոհրապ Եգանյանը. «ՆԵՂԱՆԱԼ ՉԼԻՆԻ. Ուղղակի խնդրում եմ, ձեր մանկիկներին մի դարձրեք ամեն տեսակ կազմակերպությունների գովազդային օբյեկտ և մի մասնակցեք նրանց կողմից կազմակերպված ԼԱՅՔ հավաքող ակցիաներին, կամ նկարների գնահատմանը, երեխան դեռ շատ փոքր է, որ զգա պարտության դառնությունը, բայց այդ էլ բա ձեզ սազում է սաղին խնդրել, թե լայք արեք էլի, երեխուս նկարն է, ԹԱՐԳԵ՛Ք», – գրել է նա:
Տիգրանուհի Թասլակյան