Ազատ ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի կոչումը վիճարկելու են ճապոնացի Տացուհիրո Յոնեմիցուն եւ հնդիկ Սուշիլ Կումարը: Ամենեւին էլ չնսեմացնելով նրանց արժանիքները՝ փաստենք, որ երկուսն էլ եզրափակչի ճանապարհն անցան ոչ մարզական գործելաոճով: Ճապոնացին քառորդ եզրափակչում կանադացի Հեյսլան Վերանես Գարսիային «զինաթափեց» նրա մատը կծելով, իսկ հնդիկը կիսաեզրափակչում նույն ոճով հաղթեց ղազախ Ակշուրեկ Տանատարովի ականջի հետ վարվելով, ճիշտ այնպես, ինչպես Մայք Թայսոնը ռինգում տարիներ առաջ կծեց Էվանդեր Հոլիֆիլդի ականջը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ