Վերջ: Հայաստանը Լոնդոնի ամառային 30-րդ օլիմպիական խաղերում պայքարը եզրափակեց երեք մեդալով: Դավիթ Սաֆարյանը դուրս մնաց երրորդ տեղի համար պայքարից, քանի որ ղազախ Ակժուրեկ Տանատարովը կիսաեզրափակչում պարտվեց հնդիկ Սուշիլ Կումարին: Հայաստանի համար միակ արծաթը Լոնդոնում նվաճեց հունահռոմեական ըմբիշ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, իսկ երկու բրոնզները մեր երկրի հաշվարկին բերեցին 75+ քաշային ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու հոնահռոմեական ըմբիշ, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ