Անչափ դրամատիկ ավարտ ունեցավ Դավիթ Սաֆարյանի եւ ղազախստանցի Ակժուրեկ Տանատարովի գոտեմարտը, որի մինչեւ վերջին ակնթարթն ըմբիշները հավասար ճակատամարտ տվեցին: Երկրորդ մրցափուլի վերջին վայրկյաններին հայ ըմբիշը գնաց հնարքի, կատարեց այն, սակայն մրցակիցը հասցրեց հակահնարք կատարել: Ռեֆերին երկրորդ մրցափուլը եւ ընդհանուր գոտեմարտը տվեց Դավթին, սակայն ղազախ մարզիչները բողոքարկեցին որոշումը եւ մրցավարական հանձնախումբը բավարարեց այն՝ վերջնական հաղթանակը շնորհելով մրցակցին:
Դավիթը դեռ կարող է պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար, միայն թե անհրաժեշտ է, որպեսզի Տանատարովը կիսաեզրափակչում հաղթի օլիմպիական չեմպիոն, հնդիկ Սուշիլ Կումարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ