Եզակի դեպք եղավ Լոնդոնի օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում: Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 66 կգ Դավիթ Սաֆարյանը, որ պայքարը պիտի սկսեր 1/8 եզրափակչից, հաղթորդավար մրցավարի հրահանգով մտավ մրցագորգ ու ռեֆերին անմիջապես ի նշան հաղթանակի բարձրացրեց հայ ըմբիշի ձեռքը, քանի որ եգիպտացի Աբդու Օմար Աբդու Ահմեդը մարտի չներկայացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ