«Գլխավորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթելը» օլիմպիական վիճարկելի այս կարգախոսը Լոնդոնում մեկ անգամ եւս հաստատեց Սաուդյան Արաբիայից վազորդուհի Սառա Աթթարը: 800 մետր վազքի (երկու շրջան) նախնական մրցափուլում նա տարածությունը հաղթահարեց 2 րոպե 44,95 վայրկյանում՝ ամբողջ 45 վայրկյանով զիջելով եզրագիծն առաջինը հատողին: Սակայն տրիբունաները ջերմ ծափողջույններով դիմավորեցին մրցակիցներից մի ամբողջ շրջան ետ մնացած հիջաբով վազորդուհուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ