Այսօր ամառային 30-րդ օլիմպիական խաղերի վերջին օրն է եւ Հայաստանից մրցասպարեզ է մտնելու մեր վերջին ներկայացուցիչը՝ մինչեւ 66 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը: Վիճակահանությամբ հայ օլիմպիականը որակավորման մրցափուլում ազատ է պայքարից եւ մրցագորգում մեկնարկելու է Եգիպտոսի ներկայացուցիչ Աբդու Օմար Աբդու Ահմեդի հետ գոտեմարտով: Հայ մասնագետները որոշակի հույսեր են հայաստանցի այս ըմբիշի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ