Կապանի Շինարարների թաղամասի բնակիչները կեսգիշերին կրկին հետցնցումներ են զգացել եւ շտապ իջել բակ: «2 անգամ էլի թույլ ցնցումներ են եղել կեսգիշերի կողմերը: Աձիալներս վերցրել ենք, լեժանկաները տարել դրսում դրել, գիշերը հայաթում ենք քնելու, ուրիշ տարբերակ չունենք, ավելի լավ է տենց լինի, բայց ապահով», -ասում են թաղամասի բնակիչները:
Երկրաշարժի ցնցումներն անհետեւանք չեն եղել Կապանում: Կապանի ծայրամասային Լենհանքեր թաղամասի անհատական տներից մեկի պատերը ցնցումներից ճաքճքել, քանդվել են: Վնասվել է առանձնատան ննջարանի գլխավոր պատը, որի հետեւանքով այդտեղ քնելն անհնար է դարձել եւ խիստ վտանագավոր:
Կապանում բնակիչները դեռ արթուն են եւ չեն շտապում քնել` շարունակելով զգոն մնալ ցանկացած ցնցման ժամանակ արագ արձագանքնելու համար:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ