Իրանում տեղի ուենցած երկրաշարժից հետո ցնցումները դեռ շարունակվում են զգացվել Սյունիքի մարզի տարածաշրջաններում: Վերջին ցնցումը եղել է մոտ մեկ ժամ առաջ, բայց ոչ նախկին ուժգնությամբ: Մարզի Ագարակ քաղաքում բնակիչները շարունակում են դրսում մնալ: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի տեղեկացմամբ` գյուղերում տներ ունեցող բնակիչները մեկնել են այնտեղ գիշերելու, մնացածին հորդորվել է, անվտանգությունից ելնելով, դեռւես տներ չգնալ մինչեւ իրավիճակի կայունանալը: Հիվանդանոցի հիվանդները, ովքեր ի վիճակի են տեղաշարժվելու, հիվանդանոցի մասնաշենքի այգի են իջել երկրաշարժի առաջին ցնցումից անմիջապես հետո:
Իսկ Ագարակում ցնցումն ուժգին է եղել, ճաքերից ծեփեր են թափվել, դարակներից իրեր թափվել: Նույն իրավիճակն է նաեւ Մեղրի քաղաքում: Թեւեւ խուճապ չկա արդեն, բայց բնակիչները շարունակում են այս ժամին դրսում մնալ: Մեղրիու մի քանի հենապատ է փլվել, քարաթափումներ են եղել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհին, որի հետեւանքով ժամանակավոր փակվել է ճանապարհը: Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը նշում է, որ 9 հարկանի բնակելի շենքերի բնակիչները այս գիշեր կանցկացնեն իրենց ամառանոցներում, բարեկամների տներում կամ քաղաքի մարզադաշտում: Իսկ Մեղրու տարածաշրջանի Վահրավար գուղում ոչ բնակելի 1 տուն է փլուզվել:
Կապանում շատ բնակիչներ առաջին անհրաժեշտության իրերով հանդերձ ապաստանել են ծանոթ-բարեկամների մեկհարկանի ու ավելի ապահով անհատական տներում, ոմանք էլ վախենում են տուն բարձրանալ եւ շարունակում են մթնին դրսում մնալ:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզի փրկարար ծառայությունից` ցնցումների հետեւանքով Գորիսի «Լաստիխութ» կոչվող արոտավայրին հարակից ժայռաբեկոր է փլուզվել, որի հետեւանքով ներքեւոմ արածող մեկ հորթ է մնացել տակը եւ սատկել: Մարդիկ չեն տուժել:
Ցնցումները շարունակվել են զգացվել նաեւ Գորիսում ու Սիսիանում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ