Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկունք գյուղը հեթանոսացել էր (Ֆոտոշարք, տեսանյութ)

Օգոստոս 11,2012 18:30

Սեւանի Ծաղկունք գյուղում այսօր նշվեց Նավասարդը` հին հայկական նոր տարին: Պատմական Հայաստանում հենց Նավասարդ ամիսն է համարվել տարվա սկիզբ: Այսօր Ծաղկունքում տեղակայված տաղավարներում բերքուբարիք էր վաճառվում, խորոված, հուշանվերներ, գինի, գյուղական էկզոտիկ ուտեստներ: Քրմերն էլ հանդիսավորությամբ օծեցին 8 թոնիրները, որոնք հետո մնալու են գյուղին: Միջոցառման կազմակերպիչներն էին «Ծաղկունքի բաց դպրոց»  հիմնադրամը, Հայկական խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման, ինչպես նաեւ «Սերոնդ ազգապահպան» հկ-ները, «Դար» ընկերությունը:

Միջոցառումը վերածվել էր համաժողովրդական տոնախմբության, ինչին նպաստում էին նաեւ հեթանոս Հայաստանի նկարագիրը լրացնող բեմական կերպարներ, որոնք հաճույքով լուսանկարվում էին բոլորի հետ: Քրիստոնեականի ու հեթանոսականի  հետաքրքիր համադրություն էր ստեղծվել. մարդիկ նախ բարձրանում էին տեղի եկեղեցին, մոմ վառում, աղոթում, ապա վերադառնում հեթանոսական շնչով միջոցառմանը: Խոսակցություններ գնացին, թե վեճ է ծագել  հոգեւորականների եւ քրմերի միջեւ: Քրմերից մի քանիսը  Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ անձամբ իրենց որեւէ մեկը վատ բան չի ասել, չնայած չհերքեցին, որ իրենք էլ են նման տեղեկություն ստացել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը շուտով

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031