Լրահոս
Օրվա լրահոսը

Ցնցել է նաեւ Կապանում

Օգոստոս 11,2012 18:10

Այսօր ժամը 16:24 րոպեի սահմաններում Կապանում երկրաշարժ է զգացվել:  Ուժեղ  ցնցվել են շենքերը, որից խուճապահար եղած  մարդիկ բնակարաններից դուրս են եկել եւ երկրորդ ցնցումը, որն ավելի ուժգին է  եղել,  10 րոպե անց զգացել դրսում: Կապանում այս պահին շենքերի բակերը լիքն են մարդկանցով, նույնիսկ հիվանդանոցների հիվանդներն են դուրս եկել հիվանդասենյակներից եւ դեռեւս վախենում են ներս մտնել: Երկրաշարժից հոսանքազրկվել են քաղաքի թաղամասերը, չէր հաջողվում օգտվել նաեւ հեռախոսակապից:  Թեեւ ցնցումն ուժեղ էր, բայց բարեբախտաբար շենքերին ու անհատական տներին բան չի եղել եւ տուժածներ չկան:  Կապանում վերջին անգամ նման ուժգնությամբ  երկրաշարժ զգացել են 1968թ:

12-ամյա Աննան տանը մենակ էր, երբ զգացել է ցնցումն ու արագ իջել բակ: «Ծնողներս աշխատանքի են, ես էլ տեսա տունը շարժվում ա, կառավաթս ու սեղանը աչքիս առաջ շարժվումա, իսկույն գազը, լույսն անջատել եմ, դուռը փակել  իջել բակ», – վախեցած պատմում է Կապանի Գարեգին Նժդեհ փողոցի բնակչուհին:  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  Սյունիքի մարզային փրկարար ծառայությունից Aravot.am- ի ի տեղեկացրեցին, որ երկրաշարժը զգացվել է  ամբողջ մարզի տարածքում: Ինչպես հայտնել էինք ,  օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժը գրանցվել է  նաև ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի,Քաջարան, Կապան, Գորիսքաղաքներում` 4-5 բալ ուժգնությամբ,իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ: Մեր ունեցած տեղեկություններով` Գորիսում ժամը 17-ի սահմաններում տեղի ուենցած ժայռաբեկորի փլման պատճառը երկրաշարժն է եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031