Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ավարտելով աֆրիկյան շրջագայությունը, այսօր ժամանել է Ստամբուլ` բանակցություններ անցկացնելու Սիրիայի հարցով։
Ակնկալվում է, որ պետքարտուղարը կհանդիպի Թուրքիայի ղեկավարների եւ սիրիական ընդդիմության ակտիվիստների հետ` քննարկելու պաշտոնական Դամասկոսի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը մեծացնելու ուղիները եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալման դեպքում իշխանության փոփոխությունը նախապատրաստելլու հարցը։
«Ազատություն» ռադիոկայան