Երեկ` հուլիսի10-ին, Նարեկացի արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ամիսներ առաջ կյանքից հեռացած ամերիկահայ գրող, բանաստեղծ Զարեհ Մելքոնեանի «Կեանքով և մասամբ նորին» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրքի խմբագիր և առաջաբանի հեղինակ Մարո Մադոյան Ալաջաջյանի խոսքով` այս գիրքը բանաստեղծն ինքն էր ուզում հրատարակել, բայց չհասցրեց: Խոսելով Զարեհ Մելքոնեանի մասին` Ալաջաջյանն ասաց. «Ցավոք Հայաստանում նրան շատ քչերն են ճանաչում, բայց Զարեհը մինչ այսօր ունի բանաստեղծությունների 10 հրատարակած հատոր, 14 թատերգություն, ինչպես նաեւ` մի շարք գրական- հրապարակախոսական հոդվածներ»:
Ցերեկույթին ելույթով հանդես եկան գրողներ, գրականակագետներ, ինչպես նաեւ` Հայաստանի վաստակավոր արտիստներ, այդ թվում՝ Ազատ Գասպարյանը, Սիլվա Յուզբաշյանը կարդացին Զարեհ Մելքոնեանի բանաստեղծություններից: Նշեմ նաեւ, որ «Կեանքով եւ մասամբ նորին» գիրքը նվիրված է Հայաստանի Հանրապետության 20-ամյակին:
Տիգրանուհի Թասլակյան