Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրուք չէ

Օգոստոս 11,2012 13:28

Հիվանդանոցը՝ ականատեսի աչքերով

Մեծ էր Լյուբա Ծատուրյանի զարմանքն ու զայրույթը, երբ այցելել էր Մասիսի Մ. Հերացու անվան քաղաքային հիվանդանոցի գինեկոլոգիական վիրաբուժական բաժին՝ վիրահատված զարմուհուն: Պարզվել էր, որ հիվանդատեսների առաջնահերթ խնդիրն է՝ հիվանդներին խմելու ջուր հասցնելը: Ջուրն իսպառ բացակայում է վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո: Ստիպված աշխատողները գիշերները ջուր են ամբարում՝ զուգարաններից օգտվելու համար: Պատկերացնում եք, ամառվա 40 աստիճան շոգին, վիրահատված հիվանդը զուգարանից օգտվելիս պետք է ջրով լի դույլը բարձրացնի: Մեկը կարողանում է, մյուսը՝ ոչ, ու պատկերն արդեն պարզ է:

Մինչդեռ հիվանդները վճարում են հիվանդանոցին հաստատագրված գումարը, վիրահատվում ու հայտնվում անմարդկային պայմաններում, օրինակ՝ ոչ բոլոր հիվանդասենյակներն ունեն սառնարան: Հիվանդը ստիպված է թակել հարեւան սենյակի դուռը՝ սառնարանից իր կերակուրը վերցնելու կամ 1 բաժակ ջուր ըմպելու համար: Հավանաբար, սառնարանի բացակայությունն ենթատեքստ ունի, մյուս սենյակի առավելությունն է ընդգծվում՝ համապատասխան վերաբերմունքի դեպքում, ինչպես արվում են ՀՀ շատ հիվանդանոցներում: Ինչպես վերջիններում, այստեղ եւս լավ գործում են չգրված կանոնները՝ 15 հազար դրամ պալատի բժշկին, հազարականներ էլ՝ միջին ու ցածր բուժանձնակազմի այցելություններին: Իրենց ոտնահարված իրավունքների մասին խոսում են բոլոր հիվանդներն ու նրանց հարազատները, սակայն ոչ ոք չի բարձրաձայնում:

«Այդ գումարները տալուց հետո էլ հիվանդն ուշադրության չի արժանանում, մեր հիվանդի աղիները 3 օր չէին գործել, ու ոչինչ նրան չէր առաջարկվել, միայն իմ պահանջից հետո նրան մոմիկներ տվեցին»,- ասում է զայրացած տիկին Ծատուրյանն ու հավելում, որ ջուր չլինելու պայմաններում հիվանդը երբեմն զսպում է կարիքներն ու հայտնվում ավելի բարդ իրավիճակում:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031