«Դա մեզ համար այլընտրանք չէ՝ կամ Եվրասիական միություն, կամ Եվրամիություն: Մենք իզուր ենք հարցը շեղում: Եվ ի վերջո, նման որոշումները միայն քաղաքական ղեկավարության որոշումներ չեն կարող լինել, անգամ միջպետական պայմանագրերով չեն կարգավորվի: Նման խնդիրները հանրաքվեներով են լուծվում»,- ՀՀ-ի՝ Եվրասիական միությանն անդամակցության հնարավորության մասին իր կարծիքն «Առավոտին» փոխանցեց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Առավոտ» օրաթերթ