Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքար»-ի գործի նյութերին ծանոթանալու ժամկետը երկարաձգվել է

Օգոստոս 11,2012 12:43

«Հարսնաքար»-ի գործով տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանին ու Լուսինե Հակոբյանին ոստիկանությունը տվել է ևս 5 աշխատանքային օր ժամանակ՝ մինչև օգոստոսի 18-ը ներառյալ, գործի նյութերին ծանոթանալու և գործի վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու համար: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում հունիսի 17-ի բռնարարքի գործով տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու տուժողների ներկայացուցիչներին տրվել էր մեկ օր ժամանակ 1000 էջից ավելի 3 հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու ու դրա ավարտին գործի վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու համար: Տրամադրված ժամկետը կողմը գնահատել էր որպես ոչ ողջամիտ և միջնորդել էր երկարացնել գործի նյութերին ծանոթանալու ժամկետը, ինչը մերժվել էր: Սակայն դատախազությունը հանձնարարել էր ոստիկանությանը ևս մի քանի օր ժամանակ տրամադրել կողմին:

 «ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031