Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի արտգործնախարարն ավարտել է Աֆրիկա կատարված շրջագայությունը

Օգոստոս 11,2012 11:23

Վերլուծաբանների համաձայն, Քլինթընի աշխատանքային այցն արտացոլում է Միացյալ Նահանգների համար Աֆրիկայի ռազմավարական նշանակության բարձրացումը

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընն ուրբաթ օրն ավարտել է Աֆրիկայի պետություններում 11-օրյա իր շրջագայությունը:

Աշխատանքային այս այցի շրջանակներում, որը, հնարավոր է, այս տարածաշրջան կատարված իր վերջին այցն էր Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում, արտգործնախարարն այցելել է աֆրիկյան ինը պետություն՝ Սենեգալ, Ուգանդա, Հարավային Սուդան, Քենիա, Մալավի, ՀԱՀ, Նիգերիա, Գանա և Բենին:

Այցելությունների ընթացքում Քլինթընը նշում էր կատարել ինչպես աֆրիկյան պետությունների կողմից ունեցած հաջողությունները, այնպես էլ անվտանգության, տնտեսական համագործակցության և զարգացման ոլորտում դեռևս առկա խնդիրների մասին, որոնցից են կանանց իրավունքների ոլորտում տիրող անբավարար իրավիճակն ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը:

Բացի այդ, այցելած բոլոր պետություններում Քլինթընը հաստատել է, որ դրանք կարող էն շարունակել ապավինել Միացյալ Նահանգների աջակցությանը:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը հորդորել է Աֆրիկայի պետություններին, մասնավորապես ՀԱՀ-ին, զբաղեցնել իրենց տեղը միջազգային ասպարեզում և առավել համարձակ մասնակցություն ունենալ մարդու իրավունքներին և ժողովրդավարության խնդիրներին վերաբերող միջազգային հարցերում:

Վերլուծաբանների համաձայն, Քլինթընի աշխատանքային այցն արտացոլում է Միացյալ Նահանգների համար Աֆրիկայի ռազմավարական նշանակության բարձրացումը: Աֆրիկան, ըստ վերլուծաբանների, առավել կարևոր է դառնում ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարի առումով, այլև էներգետիկայի ոլորտում, որտեղ մայրցամաքի պետությունները, մասնավորապես Գվինեյան ծոցի տարածաշրջանը, նավթի հորատման ոլորտում Պարսից ծոցի նավթարդյունաբերող պետությունների համար լուրջ մրցակից է համարվում:

Չնայած այցի ընթացքում Քլինթընը նշում չի կատարել Չինաստանի մասին, վերլուծաբաններից շատերը նշել են, որ այս շրջագայությունը հիմնականում նպատակ է հետապնդել հակազդելու մայրցամաքում Չինաստանի կողմից զբաղեցրած տնտեսական գերիշխող դիրքին:

Քլինթընը կողմ է հանդես եկել աֆրիկյան պետությունների և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունների ամրապնդմանը, որի արդյունքում, նրա խոսքերով, նման հարաբերությունների բոլոր մասնակիցները կկարողանան ավելացնել աշխատատեղերի թիվն ու տնտեսական աճ գրանցել:

Այցի ընթացքում Միացյալ Նահանգների արտգործնախարարը հաճախ կրկնել է նախագահ Բարաք Օբամայի կողմից Գանա 2009 թվականին կատարած այցի ընթացքում արված հայտարարությունը. «Աֆրիկային անհրաժեշտ է գործընկերություն, այլ ոչ թե հովանավորություն, ամուր ինստիտուտներ, այլ ոչ թե ուժային կառույցներ»:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031