Ամառային 30-րդ օլիմպիական խաղերի ավարտին մնաց երկու օր:
Լոնդոնում դեռ պայքարի մեջ չեն մտել Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ ազատ ոճի ըմբիշներ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ քաշային կարգ) եւ Դավիթ Սաֆարյանը (66 կգ): Մասնագետների խոսքերով, մեր երկու մարզիկներն էլ կարող են պայքարել Հայաստանի հաշվարկին նոր մեդալներ բերելու համար եւ այդ հարցում համեմատաբար ավելի բարձր են գնահատվում փորձառու Նուրմագոմեդովի հնարավորությունները: Այսօր Հաջիմուրադ Նուրմագոմեդովը օլիմպիական մրցագորգում որակավորման փուլում առաջինը հանդիպելու է Տաջիկստանի ներկայացուցիչ Յուսուպ Աբդուսալոմովի հետ ու թե որքան առաջ կընթանա մեր մարզիկը, կիմանանք օրվա ընթացքում: Իսկ Հայաստանի մասնակցությունը Լոնդոնի օլիմպիական խաղերին կեզրափակի Դավիթ Սաֆարյանը, որի մեկնարկային գոտեմարտի մրցակցի անունը պարզ կդառնա ուշ երեկոյան՝ կշեռքից ու վիճակահանությունից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ