Ինչպես հայտնի է, այսօր ոստիկանությունը մերժեց Վահե Ավետյանի գործով տուժածների իրավահաջորդի ներկայացուցիչների ՝ գործին ծանոթանալու համար մեկամսյա ժամկետ տրամադրելու միջնորդությունը: «Սա նշան է, որ գործը կոծկվում է, որովհետեւ մեկ օրվա ընթացքում 1600 էջանոց գործին ծանոթանալու համար փաստաբաններին տրված ժամանակը ուղղակի ծիծաղելի է, եթե մերժվում է մեկ ամիս ժամկետ տալ, նշանակում է կոծկում են , եւ չեն ուզում թողնել, որ փաստաբանները կարողանան ծանոթանալ եւ գտնել նախաքննության ընթացքում եղած կեղծարարությունները»,- Aravot.am-ին ասաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, նախաձեռնության անդամները քննարկել են մերժման դեպքում նախանշված քայլերը, բայց պետք է դրանք քննարկեն գործով փաստաբանների հետ ու կազմակերպեն հաջորդ քայլերը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով նախաքննական մարմինը փաստաբաններին կտրամադրի ևս մի քանի օր՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Սակայն հստակ չի նշվում,թե քանի օր` երկո՞ւ, ո՞ւթ, տասնհի՞նգ, քսա՞ն, քառասո՞ւն…
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ