Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետի պաշտոնի համար ինքնաառաջադրվել է 2 թեկնածու, այդ թվում նաեւ գործող գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, ով հանդես է եկել որպես ՀՀԿ անդամ, այնինչ Քաջարան գյուղի շուրջ ծագած մեծ աղմուկի ժամանակ լրատվամիջոցներով հայտարարել էր, որ դուրս է գալու կուսակցության շարքերից, քանի որ գյուղի ճակատագրի վճռորոշ պահին կուսակցությունն իր կողքին չէ:
Գյուղապետի մյուս թեկնածուն անկուսակցական «Հայէլցանց» ՓԲԸ Քաջարանի մասնաճյուղի առաջատար մասնագետ Լեւոն Արզումանյանն է: Բացի այս 2 թեկնածուներից` Քաջարանի գյուղապետի թեկնածու էր ցանկացել դառնալ 24-ամյա Ռուստամ Անդրեասյան անունով մի երիտասարդ, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքում փականագործ է աշխատում եւ անձնագրային բաժնից վերցված տեղեկանքի համաձայն` սահմանված ժամկետում գյուղում է բնակություն հաստատել: Երիտասարդի փաստաթղթերը չեն ընդունվել, քանի որ դիմողի տարիքը չէր համընկնում համայնքի ղեկավարի առաջադրման համար ընտրական օրենսգրքով սահմանված տարիքին: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կարող են առաջադրվել 25 տարեկանը լրացած անձինք, իսկ Ռուստամի 25-ամյակը կլրանար միայն նոյեմբեր ամսին:
Ի դեպ, Քաջարան գյուղում ՏԻՄ ընտրություննները եւս կանցկացվեն սեպտեմբերի 9-ին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև