Հայաստանցի թաեքվոնդոիստ, մինչեւ 80 կգ քաշային Արման Երեմյանը Լոնդոնում շարունակում է պայքարը օլիմպիական մեդալների համար: Հայաստանցի մարզիկը երկրորդ հաղթանակը տարավ՝ 6:4 հաշվով պայքարից դուրս թողնելով հոլանդացի Թոմի Մոլետին եւ հաջորդ մրցափուլում սպասում է Սեբաստիան Էդուարդո Քրիստիանիչ-Նասեր Ահմադ Բահավի զույգի հաղթողին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ