Օլիմպիական խաղերի ազատ ըմբշամարտի մրցաշարի քառորդ եզրափակչում Շինիչի Յումոտոյին պարտվելուց հետո հայաստանցի 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը սպասում էր ճապոնացի մարզիկի հերթական հաղթանակներին, որպեսզի վերջինի՝ եզրափակիչ մտնելով, ինքն էլ բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերում պայքարը շարունակելու իրավունք ստանա: Սակայն Յումոտոն հաջորդ իսկ փուլում տանուլ տվեց Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Խինչեգաշվիլուն եւ հայ մարզիկը հրաժեշտ տվեց իր երազանքին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ