Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սպայկա» ընկերությունը մի քանի գյուղերի բնակիչներին «գցել է»

Օգոստոս 10,2012 18:56

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի  բնակիչներից  այս տարի «Սպայկա» ընկերությունը  մոտ 30միլիոն դրամի միրգ է վերցրել ու գումարները չի տալիս: Գյուղացիների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը: Ըստ նրա գյուղացիները կեռաս. ծիրան ու բալ են ընկերությանը հանձնել ու «Սպայկայի» հետ առաջին տարին չէ, որ համագործակցում են.«Նախորդ տարի տարել են, բարեխղճորեն բերել գումարները տվել են մարդկանց: Այս տարի իրենց ասած ժամկետին չտվեցին»:

Գյուղապետի խոսքերով, ընկերությունից տուժել են նաեւ Ուշի ու Կարպի գյուղերի բնակիչները: Պարտքերի մասին տեղեկությունները  մեր զրույցում հաստատեց նաեւ Կարպիի գյուղապետի տեղակալ Մելքոն Մայիլյանը. Ըստ նրա`  իրենց գյուղում ընկերության պարտքը հասնում է  60 միլիոն դրամի. գյուղացիները հիմանականում կեռաս են հանձնել ընկերությանը: Գյուղապետի խոսքերով, ընկերությունը գյուղացիների հետ աշխատում է առանց պայմանագրերի ու նախորդ տարի էլ էր պարտքեր կուտակել ու մարել դեկտեմբերին.«Այսօր գյուղացիները գնացել են «Սպայկա», ասել են մինչեւ այս ամսվա 22-ը կտանք»:

Հետաքրքիր է, որ գյուղացիների դժգոհությունները Aravot.am-ի զրույցում կտրականապես հերքեց ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը. «Նման բան չկա , ով որ նման հարց է բարձրացրել, իրենց հետ միասին եկեք այստեղ, հասկանանք` այդ ով է նման խնդիր բարձրացնում… հերյուրանքներ են»:

Նա ասաց, որ Արագածոտնի մարզում ոչ մի համայնքի բնակիչներին պարտքեր չունեն:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031