Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարդարապատն» Ազնավուրին հորդորում է չերգել Ախալցխեում

Օգոստոս 10,2012 17:25

Ս. թ. օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են թուրքական կողմի ֆինանսավորմամբ կատարված վերանորոգումից հետո Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնապես վերաբացել 9-րդ դարում կառուցված Ախալցխայի բերդը` այն ներկայացնելով որպես թուրքական: Վերանորոգման գլխավոր «զարդն» է լինելու բերդի տարածքում 18-րդ դարում կառուցված թուրքական մզկիթը, մինչդեռ նույն տարածքում գտնվող հայկական երկու հինավուրց եկեղեցիներից թողնված են ընդամենը մեկի հետքերը:

Հայ ժողովրդի, առաջին հերթին` ջավախահայության նկատմամբ վրաց-թուրքական տանդեմի բացահայտ արհամարհանքի ու հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման այս ցուցադրական արարողության գագաթնակետը պետք է դառնա Շառլ Ազնավուրի համերգը, որը տեղի է ունենալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող ամֆիթատրոնում:

 

Բոլոր տվյալները հիմնավոր կասկածներ են տալիս ենթադրելու, որ Ազնավուրը տեղյակ չէ միջոցառման այսպիսի մանրամասներից և ընդամենը դրան մասնակցում է իր հոր ծննդավայրում համերգով հանդես գալու նպատակով: Մինչդեռ ՀՀ իշխանությունները, առնվազն իրենց հանցավոր անտարբերությամբ ու անգործությամբ, փաստացի դարձել են այս հակահայ ծրագրի մեղսակիցները:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը վստահ է, որ Ազնավուրի համար տակավին ուշ չէ հրաժարվելու հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող և իր նախնիների հիշատակն անարգող այս խայտառակ բեմադրությանը մասնակցելուց: Իսկ ՀՀ իշխանությունները պարտավոր են իրենց մեղսակցության համար պատասխան տալ հայ ժողովրդին, այդ թվում` աշխարհահռչակ երգչին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031