Լոնդոնի օլիմպիական խաղերում չեմպիոնական երկրորդ ոսկե մեդալը նվաճելուց հետո ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը լրագրողներին կոչ է արել իրեն «կենդանի լեգենդ» անվանել: Օլիմպիական չեմպիոնը ԶԼՄ-ներին խոստացել է հարցազրույց չտալ, եթե իր խնդրանքը չբավարարեն: «Այսօրվանից ինձ «կենդանի լեգենդ» անվանեք: Եթե այս բառերը ձեր թերթերում չտեսնեմ, խնդրում եմ` հարցազրույց վերցնելու նպատակով ինձ չմոտենաք», – ասուլիսում հայտարարել է աշխարհի ամենաարագ վազող մարդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ