Արթիկն ու հարակից գյուղերը ընդգրկող թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, այս պահի դրությամբ, Արթիկում քաղաքապետի պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել չորս հոգի` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, Արթիկի «Կարս» գործարան ԲԲԸ-ի տնօրեն , անկուսակցական Սերգեյ Զաքարյանը, ով նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի կադրերից է, նրա ղեկավարման տարիներին աշխատել է որպես փոխքաղաքապետ: Քաղաքապետ են ուզում դառնալ նաև դաշնակցական Մեսրոպ Բզնունին, ով նախկինում աշխատել է հարկային տեսչությունում , սակայն ինչ-ինչ պատճառներով նրան հեռացրել են աշխատանքից և Արթիկի սոցապ բաժնի պետ, հանրապետական Արսեն Աբրահամյանը: Փաստորեն Արթիկը երկու հանրապետական թեկնածու ունի, որից սակայն գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանն է հաջողացրել ձեռք բերել երկրի նախագահի դաբրոն:
Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, ՏԻՄ ընտրություններին պատրաստվում էր մասնակցել նաև Արթիկի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանը, որը սակայն չկարողանալով համոզել վերևներին` ստիպված եղավ չառաջադրել իր թեկնածությունը, որպեսզի լուրջ խոչընդոտ չլինի գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանի համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև