Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին տնօրենը դատի կտա նախարարին, իսկ փոխտնօրենին՝ մեկ ուրիշը

Օգոստոս 10,2012 16:08

Կարինե Իսահակյանը կյանքով լի կին էր

Այս տարվա մայիսի 14-ին Aravot.am-ն անդրադարձել է  ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ին, որի տնօրեն Մհեր Գրիգորյանն ազատվել էր աշխատանքից, չնայած 9 տարվա տնօրեն էր, ուներ միայն պատվոգրեր եւ ոչ մի նկատողություն: Դեռ այդ օրերին Մհեր Գրիգորյանն ասաց, որ պատրաստվում է իր ոտնահարված իրավունքները վիճարկել դատարանում: Նրանից հետո ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվեց Խաչիկ Աբրահամյանը, որն էլ  օգոստոսի 1-ին իր մոտ է կանչել 16 տարվա աշխատակից ու փոխտնօրեն Կարինե Իսահակյանին ու ձեռքը տվել ազատման հրամանը,՝ պատճառաբանելով թե հաստիքը փակվել է: Կարինեն ստորագրել է, որ ստացել է հեռացման հրամանը, որի հետ համաձայն չէ, որից հետո միայն  նրան դուրս են թողել:

Մեր տեղեկություններով անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտում է աշխատել Կարինե Իսահակյանը, ով ընկալվել է իբրեւ նախկին տնօրենի «մարդ»: Ասում են՝ օրեր են եղել, երբ անգամ  աթոռները պահվել են, ու փոխտնօրենը  նստելու տեղ չի ունեցել:

Մհեր Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Կարինե Իսահակյանը ազատվելուց անմիջապես հետո զանգել է իրեն, խնդրել ծանոթացնել իրավաբանի հետ, ու անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավաբանի հետ օգոստոսի 2-ին ժամը 15-ին հանդիպելու համար: Տիկին Իսահակյանը պատրաստվում էր դատի տալ ցուցահանդեսային կենտրոնի նորանշանակ տնօրենին, որն իր կարծիքով թույլ էր տվել աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներ: Գիշերը, սակայն, կինը ծանր վիճակով տեղափոխվում է հիվանդանոց եւ, ըստ «Հրապարակ» թերթի, կոմայի մեջ է ընկնում, որից նրան դուրս բերել բժիշկներին չի հաջողվում:  Աղբյուրի մատուցմամբ, բժշկի խոսքերով Իսահակյանը այդ վիճակին հասել էր ուժեղ սթրեսի եւ արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ փոփոխության պատճառով:

Մեզ հետ հեռախոսազրույցում Կարինե Իսահակյանի դուստրը՝ Նաիրան, հուզված ասաց, որ հարազատները այն վիճակում չեն, որ կարողանան ինչ-որ բան ասել: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, Կարինեի հարազատները պատրաստվում են դատի տալ մշակույթի նախարարությանը:

Մշակույթի նախարարության լրատվականից Aravot.am-ին պատասխանեցին, որ նախարարությունը կապ չունի, եւ, ըստ օրենքի, ՊՈԱԿ-ի տնօրենն է աշխատող ընդունում աշխատանքի կամ ազատում, նաեւ խոստացան, որ կգտնեն մեր հեռախոսազանգերին չպատասխանող Խաչիկ Աբրահամյանին ու նրա մեկնաբանությունը կուղարկեն մեր թերթի էլեկտրոնային հասցեին

Այս պատմության ենթատեքստում ոչ միայն Կարինեին անօրինական ձեւով աշխատանքից ազատելն է, այլեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից՝ առանց կառավարության որոշման Ստեփանակերտի պատկերասրահին նկարներ հանձնելը, որի համար փորձ է արվել  ցուցահանդեսային կենտրոնին իբրեւ քավության նոխազ դարձնելը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031