Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ պատվերը կատարեց Լոռու մարզպետը (Տեսանյութ)

Օգոստոս 10,2012 15:49

Թեղուտի հիմնախնդիրներին վերաբերող աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի մտահոգություններին արձագանքելու Լոռու մարզպետի քայլը քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Ռուզան Գրիգորյանին պատվիրված հայտարարության տպավորություն է թողել:

«Նրա  անձնական խոսքերը չեն, նրան ստիպել են պաշտպանել բիզնես շահերը, մասնավորապես «Վալլեքս» խմբի տիրոջ շահերը»,- Aravot.am-ին ասաց ակտիվիստը: Ըստ նրա, Թանկյանը անձամբ է այցելել Լոռու մարզ ու Թեղուտ եւ խնդրին լավ ծանոթ է.«Ինչ որ Սերժն ասում է,   իսկապես , հիմնավորված կան այդ խնդիրները Թեղուտում: Այսքան ժամանակ փորձել ենք աշխատել մտավորականների հետ, որ իրենք էլ իրենց հերթին ճնշում գործադրեն, բարձրաձայնեն այդ հարցը, բայց  իշխանություններին, կառավարությանը ինչ-ինչ ձեւով հաջողվել է այդ մարդկանց գնել, վախեցնել կամ ստիպել… Թանկյանի դեպքում ունենք անկախ, ազատ ոչնչից կախում չունեցող քաղաքացի, որ կարող է հանգիստ կանգնել ու ասել՝  ժողովուրդ խնդիր ունենք»:

Ըստ Ռ. Գրիգորյանի, Լոռու մարզպետը,  արձագանքելով Ս. Թանկյանի մտահոգություններին , իրեն դրեց ծիծաղելի իրավիճակում, իսկ ինչ վերաբերում է Թեղուտի գյուղապետի ասածներին, թե Թանկյանը երբեւէ չի եղել Թեղուտում ու Թեղուտի մասին նրան սխալ ինֆորմացիա են տվել, ասաց. «Թանկյանը Թեղուտում եղել է, բայց եթե ինքն էլ չի հավատում, կարող է Լոռու մարզպետի պես առաջարկ անել, որ գա իր հետ հանդիպի ու քննարկի այդ ծրագիրը: Դա ինձ համար ծիծաղելի առաջարկ է: Նա համակարգային լուրջ խնդիր է բարձրացնում, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը դարձել է տնտեսական զարգացման առաջնահերթ ճյուղ … ինչո՞ւ , ո՞ւր եք մեզ տանում, փորձո՞ւմ եք երկիրը վերածել հանքակցորդ երկրի, մի երկիր , որտեղից մեր ազգային հարստությունը պետք է արտահանվի եւ դրա դիմաց շատ  քիչ վճարումներ կատարվի՞ պետական գանձարան»:

Ռ. Գրիգորյանն ասաց, որ Թանկյանը իր սկզբունքներով մեծ բնապահպան է  ու անձամբ էր իրենց ասել՝ դիմեք ինձ, ինչ հարցով կարող եմ կօգնեմ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031