Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալներով, այսօր ավելացել է Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվողների թիվը: Իր թեկնածությունն է առաջադրել 66-ամյա Սպարտակ Պետրոսյանը, ով կառավարման բավականին մեծ փորձ ունի. կոմունիստների ժամանակ զբաղեցրել է Լենինականի Շիրակի գործկոմի քարտուղարի պաշտոնը: Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկություն է հայտնել նաև մի երիտասարդ ձեռներեց` 34-ամյա Անդրանիկ Ավետիսյանը, որին գյումրեցիների մեծ մասը չի ճանաչում: Ի դեպ, մեր աղբյուրների հաղորդմամբ, ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչությունից քաղաքապետ առաջադրվելու համար տեղեկանք է վերցրել նաև Գյումրու կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտյոմ Մազմանյանը:Մի քանի ժամից հայտնի կդառանա, թե Գյումրու քաղաքապետարանից ով կառաջադրվի քաղաքապետի պաշտոնի համար ` ենթականե՞րը, թե՞ անձամբ Վարդան Ղուկասյանը: Ընդհանուր թվով Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկություն հայտնել են չորս հոգի` այսօրվա երկու առաջադրվածներից բացի ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ու ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ