Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց էին գալիս եւ ո՞ւր էին գնում

Օգոստոս 10,2012 15:08

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ժամը 11-ին պետք է տեղի ունենար  «Որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում» խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին և Ցեղասպանության 100- ամյակին: Հուշահամալիրի տարածքում  արևի տակ հավաքվել էր լրագրողների մի մեծ խումբ, որը կազմ-պատրաստ սպասում էր միջոցառման սկսվելուն, սակայն, ի զարմանս բոլորի, կազմակերպիչներն այդպես էլ չեկան: Նախատեսված ժամից կես ժամ անց լրագրողներից մեկը զանգահարեց կազմակերպիչներից մեկին. վերջինս տեղեկացրեց, որ խցանման պատճառով 15   րոպե կուշանան, անցավ ևս կես ժամ և լրագրողների համբերությունը սպառվեց:

Ահա այսպես մեկ ժամից ավելի դրսում կանգնած համառ լրագրողները որոշեցին լքել միջոցառման վայրը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031