Անվանի երգահան եւ տաղանդավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր պարգեւատրվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով՝ բնագավառում նշանակալի ավանդի համար: Մեսչյանը մասնավորապես հայտնի է Մատենադարանի նոր մասնաշենքի նախագծմամբ:
Aravot.am-ը ճարտարապետից փորձեց կարծիք լսել Երեւանի աղաղակող կառուցապատումների մասին: Արթուր Մեսչյանը, որ հայտնի է հարցազրույցներ չտալու իր սովորությամբ, շատ բարեհամբույր հրաժարվեց խոսել: «Ես գծում եմ, ես չեմ խոսում, ընդհանրապես չեմ սիրում ինտերվյուներ տալ, համ էլ հիմա ում դիմեք, մի կես ժամ «կրակելու» է, այնքա՜ն խոսող կա»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ