Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան քաղցր էջերը

Օգոստոս 10,2012 14:50

Վերջին ժամանակաշրջանում օր օրի ավելանում են ֆեյսբուքյան էջերը: Յուրաքանչյուր էջ գործում է իր չափորոշիչներին համապատասխան եւ փորձում սոցցանցը էլ ավելի հետաքրքիր դարձնալ օգտատերերի համար: Այս անգամ կանդրադառնանք ֆեյսբուքյան քաղցր էջերին.

«Շոկոլադ էջը ստեղծել եմ 2011թ-ի մայիսի 5ին, ունեն մոտ 10.000անդամ, որն անընդհատ աճում է: Էջը հատուկ նպատակով չի ստեղծվել. «Շատ եմ սիրում շոկոլադ, որոշեցի հենց այդպիսի էջ ունենալ, քանի որ նման էջ չկար: Սկզբում միայնակ էի աշխատացնում,իսկ հետո ևս մի ադմին ավելացավ, այժմ երկուսով ենք աշխատեցնում »,-ասում է ադմին Հայկուհի Արզումանյանը: Երբ մասնակիցների թիվն ավելանում է, ադմիները սկսում են ավելի հետեւողական լինել, ժամանակ  գտնելու դեպքում փորձում է նկարներ անել եւ իր նկարածները տեղադրել էջում:

Նա խորհուրդ է տալիս շոկոլադ ուտել,  բայց չափավոր, քանի որ շոկոլադը առողջարար է եւ բարձրացնում է տրամադրությունը:

 

«Մառոժնի»  էջը գործում է մոտ 10 օր  ու նորաստեղծ էջում  բավական մեծ ակտիվություն է նկատվում: «Մառոժնի»-ն աշխատացնում են երեքով ,  յուրաքանչյուրն անում է իրեն հասանելիք  պարտականությունները: «Սա մի փոքր հարթակ է, մարդկանց դրական լիցքեր փոխանցելու համար, չէ՞ որ մարդիկ հոգնել են տխուր ու մելամաղձոտ գրառումներից»,-ասում է ադմինը:

Նման էջ ստեղծելու մտահաղացումն ադմինների կողմից եղել է պատահական՝ մառոժնի ուտելու ժամանակ: « Հիմա ֆեյսբուքում շատ էջեր կան, որոնք միմյանց շատ նման են, կամ այլ կերպ ասած «շաբլոն» են: Մարդկանց այսպես ավելի է դուր գալիս: Էջի նպատակը մարդկանց էսթետիկական հաճույք պարգեւելն է եւ նրանց ժամանակը ֆեյսբուքում ավելի հետաքրքիր դարձնելը: Այս ընթացքում դեռ որևէ խնդրի չենք առնչվել»,-ասում է ադմին Հրաչ Մկրտչյանը:

Մարդկանց խորհուրդ է տալիս «Մառոժնին» շատ չչարաշահել. շատ քաղցրը կարող է հիվանդություններ առաջացնել:

 

ՇՈԿՈԼԱԴ-Ֆրանսիացի գիտնականները համոզված են, որ օրական մոտ 40 գր սև շոկոլադի կիրառումը նույնչափ օգտակար է, ինչպես կարմիր գինին: Շոկոլադն ամրապնդում է անոթները, կարգավորում սրտի աշխատանքն ու զարկերակային ճնշումը: Շոկոլադն ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան վնասակար: Իսկ ովքեր վախենում են շոկոլադի պատճառով գիրանալուց, խորհուրդ է տրվում ավելի շատ քայլել, մարզվել, կալորիա ծախսել, բայց չհրաժարվել շոկոլադից եւ դրանում առկա օգտակար նյութերից:

Պաղպաղակ- Այն իր մեջ պարունակում է կաթ, իսկ կաթը ունի մի շարք օգտակար հատկություններ: Գիտնականները պնդում են, որ հիշողությանը նպաստում է ոչ միայն կաթը, այլև կաթնամթերքն առհասարակ, օրինակ՝ պանիրը, յոգուրտը, անգամ պաղպաղակը: Պետք չէ չարաշահել այն, քանի որ մրսածությունն իրեն երկար սպասեցնել չի տա:

Քրիստինա Միրզոյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031