Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է

Օգոստոս 10,2012 14:44

 Երեւանում փոքր այգիների ու բակերի մակարդակով  բարկեկարգումներ լինում են, բայց հանրային տարածքի հաշվին կառուցապատման  գործընթացը շարունակվում է : «Օղակաձեւ այգում արդեն 2 ամիս է  բետոններով շինարարություն է ընթանում, Նանուսենի այգում թանգարան է կառուցվում, ապագայում էլ մատուռ է կառուցվելու, արդեն ցուցանակ է դրված: Քննարկումներ են գնում Մաշտոցի այգու՝ Սարյանին հարող հանրային տարածքի հաշվին  Համազգային թատրոնի շենքը կառուցելու մասին »,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը: Նա դժգոհեց, որ  բոլոր կառուցապատոմները հակասում են Երեւանի գլխավոր հատակագծին. «Հանրությունը ժամանակին չի տեղեկացվում կառուցապատման մասին ու հնարավորություն չի ունենում մասնակցություն ունենալ որոշման գործընթացին, փոփոխվում է մեր արտաքին միջավայրը, բայց մենք դրա մասին տեղականում ենք, երբ բետոնները կանգնեցնում  են»:

Ռ. Գրիգորյանի խոսքերով՝ քաղաքացիական նախաձեռնությունը պայքարի  օրակարգ է  բերել պատասխանատվության ենթարկելու հարցը.« Բոլոր այն պաշտոնյաները, որոնք ինչ-որ տեղ պատասխանատվություն են կրում այն որոշումների համար, որոնք օրենքին հակառակ են արվում, նրանք պատասխանատվություն պետք է կրեն , եթե կարողանանք այդ մշակույթը հաստատել ու գոնե մեկ անգամ ինչ-որ պաշտոնյայի  պատասխանատվության ենթարկել , երեւի ինչ-որ տեղ կկանխենք հաջորդ քայլը»:

Բնապահպան Արման Վերմիշյանն էլ մտահագություն հայտնեց , որ Երեւանում կանաչապատման աշխատանքներն ավելի քիչ են քան  բնության  քայքայման աշխատանքները: Նրան, բացի ապօրինի կառուցապատումներից,  մտահոգում է նաեւ օդի աղտոտվածության ավելացումը.«Անցած ամսվա համեմատ փոշին երկու անգամ ավելի է նորմայից. նորման  մոտ 0,4 խմ է »: Ըստ նրա, օդի աղտոտավածության մակարդակը մեծացել է ակտիվ շինարարական գործընթացի հետեւանքով: Բնապահպանի խոսքերով, շինարարաության ընթացքում չեն պահպանվում տարրական նորմեր.«Օրինակ, եթե բեռնատարը բեռնված դուրս է գալիս շինարարական վայրից, պետք է գոնե անիվները լվանան , ամենատարրական նորմն է, որը ոչ ոք չի պահում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031