Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարբերաբար ծեծի ենթարկվող հերոսուհիների ամուսիններն ու ընկերները առավել քնքուշ են սկսել վերաբերվել իրենց կանանց»

Օգոստոս 10,2012 13:50

Ինչպես գիտեք, «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հայկական հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության և կանանց նվաստացման շարունակական դրսևորումների դեմ:

Բողոքի ալիքը սկսվել էր հուլիսի 27-ին կազմակերպված բողոքի ակցիայով: Ակցիայի ժամանակ ցուցադրվեց կազմակերպության կողմից մշակված մի հոլովակ, որը կարճ ժամանակում ունեցավ ավելի քան 8000 դիտում (https://www.youtube.com/watch?v=jdgvHI-4638&feature=player_embedded): Ակցիայի ընթացքում սկսվեց ստորագրահավաք, որին միացան 200 անցորդներ, այնուհետև բացվեց առցանց ստորագրահավաք, որին կարող եք հետևել այստեղ:

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է հեռուստաեթերով կանանց նկատմամբ բռնության պրոպագանդան և հայտնում, որ այսուհետ շատ ավելի հետևողական ու պահանջկոտ է լինելու հեռուստաեթերից գենդերային հիմքով բռնությունները, սեքսիստական արտահայությունները և կնոջ նվաստացումները նվազեցնելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ, կազմակերպությունը կոչ է անում ՀՀ ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ստորագրահավաքին բողոքի ալիքը մեծացնելու և առավել ազդեցիկ դարձնելու նպատակով:

Պահանջարկը ծնում է առաջարկ. մենք պահանջում ենք դադարեցնել կանանց նկատմամբ բռնության պրոպագանդան եթերով: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք դեմ ենք, որ եթերով հեռարձակվեն կանանց նկատմամբ բռնության մշակույթ քարոզող սերիալներ:

Նշենք նաև, որ «Արմենիա TV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի վերջին շաբաթվա մոնիտորինգը արձանագրել է որոշ դրական տեղաշարժեր: Մասնավորապես՝ պարբերաբար ծեծի ենթարկվող հերոսուհիների ամուսիններն ու ընկերները առավել քնքուշ են սկսել վերաբերվել իրենց կանանց, իսկ հերոսուհիներից մեկը նույնիսկ աշխատանքի է անցել:

Այդուհանդերձ, կազմակերպությունը այսքանով չի սահմանափակվելու և դեռ շարունակելու է պայքարը. օգոստոսի 17-ին ՀՀ բոլոր հեռուստաընկերություններ պաշտոնական նամակ է ուղարկվելու: Նամակին կցվելու են նաև ՀՀ քաղաքացիների հարյուրավոր ստորագրությունները:

Հասարակություն առանց բռնության ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031