Օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, ավագ լեյտենանտ Համլետ Ասրյանի կողմից որոշում կայացվեց քրեական գործ հարուցելու եւ վարույթ ընդունելու մասին:
Պաշտոնական կեղծիքի համար որպես կասկածյալ կներգրավվի Բյուրեղավան քաղաքի քաղաքապետի խորհրդական Արթուր Ղալայանը, որը, ըստ քննիչի որոշման, «հանդիսանալով պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով Բյուրեղավանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը եւ նշանակված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հանրակացարանները հաշվառելու, բնակիչներին սենյակներ հատկացնելու փաստաթղթերը, սենյակների փաստացի օգտագործումը ստուգելու, ինչպես նաեւ հետագա բաշխումը կազմակերպելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ, անձնական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, զեկուցագիր է ներկայացրել քաղաքապետ Հակոբ Բալասյանին այն մասին, որ Բյուրեղավանի թիվ 1 հանրակացարանի 14 սենյակում հաշվառված անձինք չկան»: Դրա արդյունքում, հիշեցնենք, որ այդ սենյակում հաշվառման կանգնած զինվորականի կին Հերմինե Պետունցն ու նրա երեխաները զրկվել են բնակվելու համար իրենց հատկացված բնակելի տարածության իրավունքից:
Այս գործի մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:
Կարդացեք նաև