Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողօրհնեքը կարմիր խնձորի ճակատագրի՞ն է արժանանում

Օգոստոս 10,2012 13:51

Այս կիրակի հայ առաքելական եկեղեցին նշում է սբ. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որի ընթացքում կկատարվի խաղողօրհնեք: Տոնը վերաբերվում է Աստվածածնի մահվանը եւ դրանից հետո երկինք համբարձվելուն: Երբ Հայաստանում քարոզից հետո Բարդուղիմեոս առաքյալը  վերադառնում է եւ ցանկանում է տեսնել Մարիամին, տեսնում է, որ դամբարանում նա չկա, եւ ենթադրում է, որ Հիսուսը վերցրել է իր մոտ: Այդտեղից առաջացել է Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը:

Տոնի ընթացքում է տեղի է ունենում մեր մեջ ընդունված Խաղողօրհնեքի արարողությունը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Կիրակին ողջերի տոնն է, իսկ երկուշաբթին` մեռելոցն է:

Այսօր «Հենարան» ակումբի հյուրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տների պատասխանատու Հայր Կոմիտաս Հովնանյանը, բացատրեց, թե ինչու հենց խաղողը օրհնվեց. «Ծննդոց գլխի գրքում ասվում է, որ գինին խաղողի արյունն է, եվ Հիսուսը վերջին ընթրիքի ժամանակ ասաց, որ գինին իր արյունն է: Այս շղթան է, որ մեզ համար դարձել է ազգային տոն: Կատարվում է պատարագ, դրանից հետո էլ խաղողօրհնեքի արարողությունը: Ժամանակին մինչեւ չէր օրհնվում բերքը, չէր կարելի ձեռք տալ խաղողին, որը համարվում էր չօրհնված: Այն ժամանակ դա ամրագրված էր մարդկանց մեջ: Եթե օրհնված չէր, ապա հաջողություն չէր բերի, իսկ երբ օրհնվում էր Աստծո կողմից, հաջողություն էր բերում: Ցավոք սրտի, այսօր դա, կարմիր խնձորի նման թաղվում է Թոխմախգյոլի գերեզմաններում: Մայր Աստվածածնի տոնը միայն խաղող ուտելու տոն չէ, նաեւ դաստիարակության բնույթ ունի: Մայրերը պետք է դա հասկանան»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031