Օգոստոսի 9-ին մարզային Տավուշ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որ օգոստոսի 7-ին «ՎՏԲ» բանկի Իջեւանի մասնաճյուղում կորել են Ազատամուտ գյուղի մի բնակչի պատկանող մոտ 5 հազար դոլար արժեքով ոսկե զարդեր: Հայտարարության մեջ նշված է, որ ոսկեղենը բանկում գրավադրված է եղել : Ազատամուտի բնակիչը ( անուն-ազգանունը հարկ չենք համարում հրապարակել) ոսկե զարդեր գտնող-վերադարձնողին խոստանում է դրամական խոշոր պարգեւ:
Քաղաքակիրթ երկրներում քիչ չեն դեպքերը, երբ գտնողը անշահախնդիր կերպով տիրոջը վերադարձնում է մեծ գումարներ, նյութական արժեքներ:
Ոսկան Սարգսյան