Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ. «Հայապահապանության խնդիրները դադարել են լինել միայն Սփյուռքի կազմակերպությունների մտահոգությունը»

Օգոստոս 10,2012 13:19

Ինչպես հաղորդել էինք Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկեց  ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղեց խորհրդաժողովի մասնակիցներին. «Որպես համայն հայության հայրենիք` մենք պարտականություն ունենք կատարելու նաև աշխարհասփյուռ հայերի առաջ, քանի որ հայապահապանության խնդիրները դադարել են լինել միայն Սփյուռքի կազմակերպությունների  մտահոգությունը: Մեր աջակցությունը պետք է լինի համակողմանի և հաշվի առնի հայկական գաղօջախների տեղական առանձնահատկությունները»:

Հայ Առաքելական եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Վարդան աբեղա Նավասարդյանը մասնակիցներին հղեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին երկրորդի օրհնությունն ու շնորհավորանքը. «Գոհունակություն է, որ Հայոց գրատպության 500 ամյակի հոբելյանին կրթության մշակները համախմբվել են Մայր հայրենիքում` քննության առնելու կրթության հիմնահարցերը: Սիրելի զավակներ, Ձեր պարտքն է` գիտության ուժով զորացնել մեր զավակներին»:

Ողջունելով կրթական գործի կազմակերպիչներին` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ հայոց լեզուն միավորում է  աշխարհասփյուռ հայությանը. «Իրականում հայկական դպրոցը մեծ ճանապարհ է անցել` հաղթահարելով փորձություններ: Որպեսզի  դպրոցը գոյատևի, անհրաժեշտ են որակյալ ուսուցիչներ և դասագրքեր»:

Լուիզա Սուքիասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031