Լոռեցի 62-ամյա Արամ Նազարյանը հանրապետությունում առաջինն է, ում տնամերձ հողամասում ավանդական լոլիկի ու կարտոֆիլի կողքին իրենց արմատներն են ձգել աշխարհի տարբեր երկրներից բերված բուսատեսակները:
«Հայաստանում ես առաջինն եմ այս բույսերի աճեցմամբ զբաղվել, հիմա արդեն ուրիշներն էլ կլինեն, բայց նրանց թիվը մեծ չէ»,- ասում է նա:
220 մետր մակերեսով փոքրիկ հողամասը Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակչի ամենասիրած վայրերից մեկն է:
Լերմոնտովոն Երևանից հեռու է 150 կմ: Գյուղը հայտնի հիմնականում իր մոլոկան բնակիչներով:
Նազարյանն ասում է, որ 14 տարվա համառ աշխատանքի արդյունքում օտար կլիմայի պայմաններում աճող բույսերը հարմարվել են Լերմոնտովոյի խիստ կլիմային ու տեղ գտել արևի տակ:
Արամ Նազարյանը տասնյակից ավել յուրահատուկ բույսեր է աճեցնում՝ բրոկոլի, ցուկինի, ծնեբեկ, ափսեադդում (պատիսոն), ճապոնական սերկևիլ, բարբարիս, պեկինյան կաղամբ, տերևային ճակնդեղ, պրասա սոխ, ցողունակաղամբ: Ամեն օր խնամքով մշակում է բույսերը, ձեռքով մաքրում միջատներից, փայփայում և ուրախանում ամեն մի թփի մեծանալու համար:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ