Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն երիտասարդներին ստիպողաբար կուսակցական չի դարձնում». Վահե Էնֆիաջյան

Օգոստոս 10,2012 13:09

Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, խոսելով  օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդների միջազգային օրվա մասին, ասաց, որ այդ օրը տարբեր ՀԿ-ներ, կուսակցությունների երիտասարդական  թեւեր տարբեր ձեւաչափերով են նշում: Ըստ Էնֆիաջյանի՝ ԲՀԿ-ն ամառվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր է նախատեսել, որոնց մի մասն արդեն իրականցվում է:

Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին նախատեսվում է վերագործարկել Երիտասարդական խորհրդարանը, ինչն, իր կարծիքով,  մեծ հնարավորություն է տալիս երիտասարդներին՝ ներգրավել խորհրդարանական գործունեությանը թե՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, թե՛ ուսանողներին, թե՛ անկուսակցականներին:

Երիտասարդությանն առնչվող խնդիրների մասին խոսելիս էլ երիտասարդ պատգամավորն ասաց. «Ամբողջ աշխարհում երիտասարդությունը համարվում է հասարակության առավել ակտիվ ներուժ ունեցող հատված: Եվ հիմնականում՝ հենց այս սոցիալական շերտն է , որ աշխատանքի հետ կապված խնդիր ունի, մեր հանրապետությունն էլ անմասն չի մնում, ու այսօր հիմնական խնդիրը զբաղվածության եւ աշխատանքի հետ է կապված: Զբաղվածության խնդիրը ինչքան որ մեր հնարավորություններն ու լիազորություններն են ներում՝ կարողանում ենք լուծել, իսկ աշխատանքի հետ կապված խնդիրը՝ մեր երկրում այնպես չէ, որ միայն երիտասարդությանն է առնչվում»:

Aravot.am-ին հարցին՝ չե՞ք կարծում, որ երիտասարներին, ուսանողներին քաղաքականացնելն ու կուսակցականացնելը եւս խնդիր է, Վ. Էնֆիաջյանը պատասխանեց, որ դրանից վատ հետեւանքներ չեն լինում, բացի այդ՝ «այսօր մեր ուսանողներն այնքան կաշկանդված չեն, որ, օրինակ, ստուգարք ստանալու համար կամ ինչ որ բանից դրդված  դառնան կուսակցական: Գուցե ուսխորհուրդները բուհում իրենց արտադասարանային կյանքը լիարժեք չեն կազմակերպում, այդ պատճառով էլ երիտասարդները ցանկություն են հայտնում  քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թեւերին անդամակցել, իրենց գործունեությունը ծավալել, գաղափարներին համակիր դառնալ, համախոհ եւ տարածել այդ գաղափարները»:

Aravot.am-ի հաջորդ հարցին էլ՝ դուք խրախուսո՞ւմ եք երիտասարդների կուսակցականացված լինելը, պրն Էնֆիաջյանը պատասխանեց. «Դա ցանկություն է, ոչինչ ստիպողաբար չի արվում, եթե մարդը ցանկանում է կուսակցական դառնալ, մեզ համար ողջունելի է, բայց դրա համար հատուկ  քայլեր չենք անում, լծակներ չենք կիրառում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031