Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարար. մտահոգիչ են Սփյուռքի դպրոցների փակման եւ հայերենով խոսողների թվի նվազման խնդիրները

Օգոստոս 10,2012 12:36

Այսօր` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մեկնարկեց  ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում է շուրջ 150 գործիչ` 20 երկրից:

Խորհրդաժողովում քննարկման նյութ են դառնալու 2010 թ-ի 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագծվող միջոցառումները, ինչպես նաև` Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործի աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը:

Բացման խոսքով հանդես եկած ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը փաստեց, որ աշխարհի տարբեր ծայրերում հիմնված հայ ժողովուրդը, միևնույն  է, հիմնել է դպրոցներ. «Մտահոգիչ են Սփյուռքի դպրոցների փակման եւ հայերենով խոսողների թվի նվազման խնդիրները, որոնք պետք է լուծվեն Հայաստանի և Սփյուռքի համատեղ ուժերով: Համոզված եմ, որ այս խորհրդաժողովը նույնպես կտա անհրաժեշտ արդյունք»:

Հաջորդիվ կներկայացնենք խորհրդաժողովի մանրամասները. ելույթով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031