Էջմիածնում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 9-ին առաջադրվել է մեկ թեկնածու ` անկուսակցական Արմինե Հովհաննիսյանը: Մեծամորում քաղաքապետի պաշտոնում նոր առաջադրումներ չեն եղել: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Այսպիսով, Էջմիածնում առաջադրված է 2 թեկնածու: Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնաառաջադրվել էր գործող քաղաքապետ, անկուսակցական Կարեն Գրիգորյանը:
Մեծամորի քաղաքապետի պաշտոնում առայժմ առաջադրված է 2 թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Ռոբերտ Գրիգորյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Աշոտ Գրիգորյանը:
Նշենք, որ Արմավիրի մարզի 97 համայնքներից 93-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Կարդացեք նաև
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը: