
Օգոստոսի 9-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գրիբոյեդովի փողոցի մի բնակարանից հայտնաբերել են ներարկիչներ և սրվակներ` թափանցիկ հեղուկներով, տարբեր դեղահաբեր և թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ:
Նույն բնակարանից բերման են ենթարկվել 1973 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն, 1972 թ. ծնված Արթուր Դ.-ն և 1975 թ. ծնված Ռուբեն Մ.-ն:
Ալեքսանդր Ա.-ն և Արթուր Դ.-ն հայտարարել են, որ իրենք փորձում էին հայտնաբերված պարագաներից թմրամիջոց պատրաստել՝ ներարկման միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: