Օգոստոսի 9-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-31105» մակնիշի S2951 պ/հ («Ալիք» ՍՊԸ տաքսի ծառայություն, վարորդ` 1955 թ. ծնված Աշոտ Պարոնյան) և «ՈՒԱԶ 452» մակնիշի 671 ՍՏ 31 պ/հ («Գավառի հացի գործարան» ՓԲԸ, վարորդ` 1955 թ. ծնված Վանիկ Սարոյան) ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով Գավառի հիվանդանոց են տեղափոխվել «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Սարոյանը, ուղևորներ` 1969 թ. ծնված Ռուբիկ Վարդանյանը, 1955 թ. ծնված Տաթևիկ Սարգսյանը, Երևանի բնակչուհիներ` 1992 թ. ծնված Թամարա Բոսանչյանը և 1985 թ. ծնված Անահիտ Ալոյանը, «ՈՒԱԶ 452» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Երևանի բնակիչ, 1971 թ. ծնված Գեղամ Հայրապետյանը։
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Պարոնյանին, որը նույնպես տեղափոխվել է Գավառի հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
***
Օգոստոսի 10-ին, ժամը 07.44-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, Արարատի մարզի Վանաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի 25 ՕՏ 149 պ/հ (վարորդ` 1979 թ. ծնված Ա. Այվազյան) և «ՎԱԶ 2121» մակնիշի 04 ՕԼ 060 պ/հ (վարորդ` 1961 թ. ծնված Հ. Աբրահամյան) ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով Հ. Աբրահամյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վեդու հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
ԱԻՆ