Մեկօրյա դադարից հետո այսօր Հայաստանի երկու ներկայացուցիչներ Լոնդոնում կներգրավվեն օլիմպիական մրցապայքարի մեջ:
Ազատ ոճային ըմբիշ, 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը որակավորման փուլում ուժերն է չափելու հոնդուրասցի Բրանդոն Ջեզուս Էսկոբար Ամադորի հետ, իսկ թաեքվոնդոիստ Արման Երեմյանը մինչեւ 80 կգ քաշայինների պայքարում կմեկնարկի Կանադայի ներկայացուցիչ Սեբաստյեն Միշոդի հետ մենամարտով:
Այսօր երկու հայ օլիմպիականներ եւս հանդես են գալու օլիմպիական խաղերում: Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ, 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը եւ 52 կգ քաշային Միշա Ալոյանը Լոնդոնի ռինգում պայքարելու են եզրափակիչ մտնելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ