Լրահոս
Օրվա լրահոսը

Մելինեին 115 կիլոգրամը մեկ տոննա էր թվում

Օգոստոս 09,2012 21:24

Մելինե Դալուզյանը ուսումնամարզական հավաքների ժամանակ Տիգրան Մարտիրոսյանի հետ միասին ամենից լավ մարզավիճակում էր: Սակայն նա էլ Լոնդոնում բառիս բուն իմաստով տապալվեց:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը նրա պարագայում էլ բացատրություն չի գտնում: «Տղամարդկանց եւ կանանց հավաքականների անդամներից ուսումնամարզական հավաքների ողջ ընթացքում Տիգրան Մարտիրոսյանի հետ միասին Մելինեն ամենալավ մարզավիճակ ուներ: Հռիփսիմե Խուրշուդյանի մասին կխոսեմ ավելի ուշ, – Aravot.am.-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: – Վերջին մարզումներին նա պոկումում մեկ մարզման ժամանակ երեք անգամ հաջորդաբար բարձրացրել է 115 կիլոգրամը, հրել 150 կգ-ն, իսկ 155-ը վերցրել կրծքին: Լոնդոնում, նախավարժանքի սրահում մկանները տաքացնելիս Մելինեն այնքան թեթեւ վերցրեց 110 կիլոգրամը, որ մտածեցի, թե մրցահարթակում կբարձրացնի անգամ 118-119 կիլոգրամ: Բայց 111 կգիլոգրամը դժվարությամբ բարձրացնելուց հետո երկու անգամ տապալվեց 115 կիլոգրամում: Կատարվածից շփոթվել էր նույնիսկ նրա անձնական ու հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Իսկ Մելինեն ասում էր, թե մոտենում է քաշին, բռնում ձողը ու թվում է, թե գործիքը մեկ տոննա է: Նույն իրավիճակը կրկնվեց նաեւ հրումում: Վարժասրահում էլի մկանները տաքացնում էր 130 կիլոգրամով: Բայց պատասխանատու պահին երկու անգամ մոտեցավ 140 կգ-ին ու տակից դուրս գալ չկարողացավ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար երրորդ մոտեցման համար քաշը բարձրացրեց եւս երկու կիլոգրամով՝ 142, ու նորից անհաջող մոտեցում կատարեց: Ինչո՞վ բացատրել այդ ամենը, անկեղծ եմ ասում, պատասխան չեմ գտնում: Անգամ մտածում էինք, թե դահլիճում հիպնոս անող կա նստած», – պատմեց ֆեդերացիայի նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031