Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիա». «Հաջորդ թռիչքը դեպի Դամասկոս կլինի օգոստոսի 23-ին»

Օգոստոս 09,2012 19:53

«ԱՐՄԱՎԻԱՆ»  ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, կառավարության  հետ համատեղ, «Պրոմեթեյ   բանկի» ֆինանսական  աջակցությամբ,  օգոստոսի 9-ին  Երևան-Դամասկոս-Երևան  ուղղությամբ  իրականացրեց առաջին  հատուկ չվերթը: Առավոտյան  ժամը 8:00-ի   փոխարեն  չվերթն իրականացվեց ժամը  10:00: Ուշացումը  պայմանավորված էր  Թուրքիայի կողմից  օդային տարածքով  թռիչք  թույլ  չտալու  գործոնով:

Երևան- Դամասկոս – Երևան   չվերթը  իրականացվեց «Էյրբաս-320» օդանավով: Երևանից-Դամասկոս  մեկնել է 1 ուղեւոր, Դամասկոսից – Երևան  ժամանել է 137  երեխա: «Զվարթնոց» օդակայան օդանավը  ժամանեց 16:00, ինչը  առավոտյան  թռիչքի  ուշացման  հետևանք էր:

Հիշեցնենք, որ   հատուկ չվերթի  ուղեվորները  ևս հատուկ են՝  երեխաներ,  որոնք  սփյուռքի նախարարության  ծրագրի շրջանակներում ժամանում են  Հայաստան: Հաջորդ չվերթը  Երևան –Դամասկոս-Երևան ուղղությամբ  նախատեսված է  օգոստոսի 23-ին:

 

 

«Արմավիայի» լրատվական ծառայություն

 

0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել