«Չափազանցված բան եմ տեսնում այդտեղ, դեռ հայտնի չէ, թե դա ի՞նչ է դա: Ռուսասերների եւ արեւմտասերների բաժանարար գիծ է դառնում այս հարցը, ոչ թե՝ ի՞նչ է պետք Հայաստանին»,- Aravot.am-ին Եվրասիական միության վերաբերյալ իր կարծիքը փոխանցեց ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշա Շահբազյանը: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ի պատասխան մեր հարցի հստակեցրեց, որ քանի որ Եվրասիական միությանն անդամակցության հարցը կարծես օրակարգային է դառնում, կուսակցությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը լրջորեն կուսումնասիրի այդ առիթով բոլոր հնարավոր զարգացումները, դրական եւ բացասական միտումները: ՀՅԴ-ն այս հարցի վերաբերյալ իր քաղաքական մոտեցումը կհստակեցնի միայն մասնագիտական վերլուծությունից հետո:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայաստանի եւ ՌԴ նախագահների երեկ կայացած հանդիպման եւ ՀՀ-ի՝ Եվրասիական միությանն անդամակցության շուրջ առավել մանրամասն՝ կարդացեք՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև